Որքան էլ տարօրինակ հնչի, բայց վեց ամիս է, ինչ սիբիրախտի գործով նախաքննությունն ընթանում է, ու ավարտը կարծես թե չի երեւում: Հիշեցնենք, որ սիբիրախտի գործով քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը: Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Երբ այդ մասին հարցնում եմ, ինձ էլ են նույն պատասխանը տալիս: Բայց նշեմ, որ այս պահին մարդիկ հանգիստ վիճակում են գտնվում: Կենդանու բացարձակ անկ չկա: Այս համայնքում սիբիրախտ չկա մինչեւ գարուն: Գարնան մասով առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով՝ միս են գնում, վաճառում եւ ուտում»: Նրա խոսքով՝ նույնիսկ սիբիրախտի աղբյուրը չի գտնվել. «Դե վարկածներ կային այն մասին, որ հիվանդ անասունի կաշին կար, հին գերեզմանոցը կար, բայց ես դրանց մասին միայն լսել եմ եւ մանրամասներին տեղյակ էլ չեմ»:
ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ