ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենդանաբանական այգու այս տարվա պլանների մեջ է մտնում ավարտին հասցնել վագրերի ու արջերի համար նախատեսված նոր ազատավանդակների կառուցումը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջից: Նաեւ նախատեսվում է ավարտին հասցնել մանկական այգու, կերախոհանոցի, բուժկենտրոնի, փղի ձմեռանոցի վերանորոգման, անիմաթերապիայի կենտրոնի շինաշխատանքները: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին՝ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել առյուծի անկում: Պատճառը եղել էր ճաղավանդակի կոտրվելը. առյուծը կարողացել էր անցնել հարեւան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել էին նրան: Նման տխուր դեպք գրանցվել էր նաեւ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ մթության մեջ վայրի շները ներխուժել էին մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ արել երեք կենդանու:




Լրահոս