Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ԼՂՀ-ում վիրվորվել է 16 զինծառայող, ովքեր հոսպիտալացվել էին Ստեփանակերտի և Մարտակերդի հոսպիտալներ:
Վիրավորված զինծառայողներից չորսին արդեն տեղափոխել են Երևան, նրանք գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Հոսպիտալից մեզ փոխանցեցին, որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հավելենք, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել ժամկետային զինծառայողներ Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը: