ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ պետական հիմնարկում եւ ուզում եմ իմանալ, թե կարող եմ օգտվել սոցիալական փաթեթից: Բայց պետք է նշեմ, որ իմ այժմյան աշխատանքը ժամանակավոր է: Այսինքն՝ անհրաժեշտ է իմանալ՝ ժամանակավոր պաշտոն զբաղեցնող անձինք արդյոք օգտվում են սոցիալական փաթեթից:

Աննա Միքայելյան (29 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում են հաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք եւս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի՝ վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Գործադիրը սոցփաթեթների մասսայականացմամբ այնքան շահագրգիռ է, որ այս կամ այն պետական գերատեսչությունում փոխարինող աշխատող քաղաքացուն նույնպես պատրաստ է նման ծառայություն մատուցել: Ակնհայտ է, որ հասարակության շրջանում ոգեւորությունը գործադիրի առաջարկի հանդեպ մեծ չէ, քանի որ խնդրահարույց հարցերը շատ են:




Լրահոս