ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս շատ է խոսվում ապահովագրական ընկերությունների եւ դրանց մատուցած ծառայությունների մասին: Հնարավո՞ր է՝ քաղաքացին ապահովագրվի տրանսպորտային պատահարներից: Օրինակ՝ երթուղային տաքսիների մեջ կրած վնասի դիմաց (կտրուկ արգելակման ժամանակ ձեռքը կամ գլուխը վնասելու եւ նմանատիպ դեպքերում): Ի՞նչ փոխհատուցում կարելի է ակնկալել նման դեպքերում:

Տաթեւ Սիրադեղյան (24 տարեկան, ուսանողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Միայն տրանսպորտային պատահարների համար առանձին ապահովագրական տեսակ չկա, սակայն յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր, որով նախատեսված են հատուցումներ նրա կողմից նշված ռիսկերի համար: Նշենք, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից տրամադրվում են դժբախտ պատահարներից ապահովագրության մի քանի պրոդուկտներ՝ «վարորդ», «ընտանիք» եւ «երեխա», որոնց միջոցով որպես ապահովագրական պատահար կարող են դիտվել մարմնական վնասվածքը, հաշմանդամությունը, ինչպես նաեւ մահը: Ավելացնենք, որ պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր պատահարի դեպքում ապահովագրված անձը (շահառուն) ստանում է նախապես տվյալ դեպքի համար սահմանված գումարի չափով ապահովագրական հատուցում:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, մեր երկրում երեւի թե ապահովագրության ցանկացած տեսակ կարող է առաջարկվել: Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, անվճար գովազդվելու հնարավորությունը չօգտագործելով, ոչինչ չի նշում ապահովագրության քննարկվող տարբերակի սակագների մասին: Ի վերջո, եթե մարդկանց շրջանում նման հետաքրքրություն կա, ուրեմն սակագներն էլ են մարդկանց համար կարեւոր:




Լրահոս