
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Սեմյոնովկա, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ, Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում: