
Մարտի 4-ին՝ ժամը 17:30-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները կդիմեն Սահմանադրական դատարան: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ իրենք կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս: