
Երեկ՝ մարտի 3-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են 56-ամյա Ս. Իսոնցի ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ծաղկաձորի բաժանմունք, որ Հրազդան Միկրոշրջան 215 շենքի 3-րդ հարկի բնակիչը կոտրել է տան ապակիները և սպառնում է իրեն ցած նետել։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները, ովքեր կանխեցին տղամարդու ինքնասպանութան փորձը, ում տեղափոխեցին ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ հետաքննություն է սկսվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ամուսնացած է և 4 օր առաջ վիճաբանել և ծեծի է ենթարկել կնոջը, ով էլ հեռացել է ամուսնուց։