
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Գրանցվել է նաև 35 հետցնցում: Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 30 մարդ, 3-ի վիճակը ծանր է, հայտնում է։ Ըստ պաշտոնական տեղեկությունների տուժել է 92.000 բնակիչ, տարհանվել է 12.000 մարդ։ Փլվել է 1781 կառույց, վնասվել՝ 83.435 շինություն։