ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթուն թաղամասում կառուցվող նոր բնակելի շենքերի բնակարանամուտի միջոցառմանը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Նույնականացման քարտը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ` բացառությամբ ընտրությունների: Խնդրում եմ ասեք՝ այդ դեպքում անձը, եթե ցանկանում է մասնակցել ընտրությունների, ի՞նչ փաստաթղթով կարող է ներկայանալ:

Սամվել Գրիգորյան (55 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթները ընտրական գործընթացի շրջանակներում սահմանափակվում են ընտրողների ռեգիստրը վարելով՝ ընտրությունների ցուցակները կազմելու եւ հրապարակելու եղանակով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված համապատասխան տեղեկանքներ տրամադրելով: Հետեւաբար, հարցադրումը չի առնչվում ԱՎՎ-ի գործառույթներին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վերջերս նման դեպքեր են գրացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Ընտրատեղամասերում չեն թույլատրել նույնականացման քարտերով ընտրողներին մասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ հաստատող կնիք դնել: Փոխարենն առաջարկել են գնալ տեղի անձնագրային բաժին եւ տեղեկանք բերել, կամ ներկայանալ հին անձնագրերով, եթե այս ընթացքում չեն հասցրել դրանք հանձնել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում որդեգրումը: Եվ կա՞ արդյոք պետական տուրքի դրույքաչափ, եթե այո, ապա ինչքա՞ն է այն կազմում:

Ալինա Հովհաննսիյան (38 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից: Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ: Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ 30.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ 2015թ. հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ ՀՀ-ում որդեգրված երեխաների թիվը կազմել է 41, որից 22-ը աղջիկներ են: Որդեգրված երեխաներից միայն 30-ը մինչեւ 6 ամսական եւ 6 ամսականից մինչեւ 1 տարեկան երեխաներ են: Ի դեպ, այս երեխաներից 22-ը որդեգրվել են արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից:




Լրահոս