ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ news .am-ի հետ զրույցում հայտնել է իր կարծիքը, թե “պատճառ չկա, որպեսզի Տարոն Մարգարյանը չգլխավորի ցուցակը”: Այսպիսով` ՀՀԿ երիտասարդներն ու “հին” գվարդիայի մի քանի ներկայացուցիչներ հասան իրենց նպատակին: Ու եթե ՀՀԿ-ն մայիսի 5-ին հաղթի Երեւանի ավագանու ընտրություններում, Մարգարյանը կրկին կդառնա Երեւանի քաղաքապետ: Իհարկե, արտառոց ոչինչ չկա. եթե Սերժ Սարգսյանը այսքանից հետո նախագահի աթոռին նստեց, բնականաբար, Տարոնն էլ պետք է քաղաքապետի աթոռը զբաղեցնի: Հետաքրքիրն այն է, որ նույն Ս. Սարգսյանն անցած տարի` մայիսի 1-ին, Տ. Մարգարյանին “մատաղ արեցե՝ ԱԺ ընտրարշավի ժամանակ նախատելով. “Տարո՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ”: Տարոնին քաղաքապետ դարձնելու գաղափարը հակասում է նաեւ հենց Ս. Սարգսյանի փետրվարի 15-ին Մարզահամերգային համալիրում արտաբերած խոսքերին. “Ձեր ձայնը կլինի լավագույն արձագանքը բոլոր այն թերահավատներին, ովքեր միաբերան կրկնում են առավոտից երեկո, թե իրականում ոչինչ էլ չի փոխվում… Մոտենում է փոփոխությունների պտուղները քաղելու եւ նոր փոփոխություններ նախաձեռնելու ժամանակը”: Իսկ ո՞րն է փոփոխությունը՝ “Տարոն ջա՞նը”, իրենց պաշտոններում ծերացող ՀՀԿ-ականնե՞րը, թե՞ նախարարական աթոռներն իրենց տուն տանող չինովնիկները: Այնինչ մենք սպասում էինք ապահով Հայաստան տանող արմատական փոփոխությունների:
ՏԱՐՈՆԸ՝ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ, ԱԽՐ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի 488 համարում