Երևանցի 49-ամյա Գուրգեն Ասատրյանը սեպտեմբերի 16-ին ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում էր: Նախկինում բազմակի դատապարտված Ասատրյանը իր կամքով չէր հայտնվել ոստիկանությունում: Կողոպուտ կատաելու կասկածանքով հարավարևմտյան թաղամասի Օհանովի փողոցից բերման էր ենթարկվել:
Շենքերի շքամուտքերից մեկի մոտ հափշտակել էր մի կնոջ ոսկա կախազարդը, բայց բռննվելուց չէր կարողացել խուսափել:
«Սպասում էի վերելակին, այդ պահին ինչ-որ մեկը վազելով ներս մտավ մուտք, կանգնեց վերելակի մոտ: Ես շրջվեցի, որ նայեմ, քանի որ անծանոթ էր: Միանգամից հարձակվեց, ուզում էր խեղդել ինձ»,-պատմում է տուժողը:
Մանրամասնները` ոստիկանության տեսանյութում: