
Երեկ՝ մարտի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 65 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի Կամարինի 1-ին փողոցի բնակիչ 54-ամյա Հովհաննես Սանթրոսյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական-հետախուզական համատեղ գործողություններ՝ հայտնաբերելու մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան: