
«Օռլանդո Սիթի»-ն ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվելիս 5։2 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ին։
«Քաղաքայիններ»-ի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական։
Չնայած պարտությանը՝ «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն Արևելյան գոտում՝ 29 խաղում վաստակելով 48 միավոր, իսկ «Օռլանդոն» 7-րդն է: