Այսօր՝ մարտի 4-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ նստացույց է սկսել ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը։ Lurer .com-ի թղթակցի հետ զրույցում ուսանողն ասաց, որ իր հիմնական նպատակը ԵՊՀ-ի կրթության որակի և վարկանշի բարձրացմանը նպաստելն է։
“Բարձրացված է քննությունների հարցը, լուծարքների, դասախոսական և վարչական աշխատակազմի որակի հարցը։ Եթե այդ ամենն ապահովված չէ, մենք ինչպե՞ս կարող ենք խոսել ԵՊՀ-ի վարկանշի մասին։ Ես մտահոգված եմ ԵՊՀ-ի և՛ վարկանշով, և՛ կրթության որակով։ Այսօր ԵՊՀ-ի ուսանողը, ավարտելով համալսարանը, աշխատաշուկայում չի կարողանում գտնել իր հարմար տեղը”,-ասաց ուսանողը։
Վերջինս որոշել է դադարեցնել նստացույցը միայն այն ժամանակ, երբ համապատասխան արձագանք կստանա ԵՊՀ-ի կողմից։ Նստացույցը կտևի ամեն օր՝ ժամը 10-19-ը։ “Համալսարանն ինչ արձագանք տա, ըստ այդմ էլ կպլանավորեմ իմ հետագա գործունեությունը”,-հավելեց Վազգեն Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.