
Մարտի 2-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին է ներկայացել 52-ամյա Ռադիկ Ե.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Ռադիկ Ե.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկություն: