Armenian text to speach

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել մեխանիզմներ ընդունել՝ հետաքննելու հրադադարի ռեժիմի խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել երկուստեք ընդունել մեխանիզմներ՝ հետաքննելու հրադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ մամլո ծառայության հաղորդագրությունում:

Նման կոչով համանախագահները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանագոտում լարվածությունը մեղմացնելու անհրաժեշտությունը:

 




Լրահոս