Մենք սովորել ենք աչքերը ծանրաբեռնել` նստելով համակարգչի առջև: Եվ շատ քչերն են մտածում, որ դա մի օրգան է, որի մասին նույնիսկ գիտությանը շատ բան հայտնի չէ:
Adme.ru-ն բոլորին խորհուրդ է տալիս հաճախ մտածել տեսողության մասին և հետևել աչքերին:
- Աչքերի բիբերը կրկնակի անգամ լայնանում են, երբ մենք նայում ենք այն մարդուն, ում սիրում ենք:
- Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին, որ վերջինիս հաճախ օգտագործում են աչքերի վիրահատությունների ժամանակ:
- Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 բջիջ, որոնք բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:
- Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչ դալտոնիկ է:
- Մարդու աչքը կարող է ընդունել միայն կարմիր, կապույտ և դեղին գույները, մյուսները հանդիսանում են այս գույների լրացումները:
- Միջինում ամբողջ կյանքի ընթացքում մենք տեսնում ենք շուրջ 24 մլն տարբեր պատկերներ:
- Մեկ վայրկյանում աչքերը կարող ենք թարթել 5 անգամ:
- Աչքերն ուղեղի համար ամեն ժամ մեծ թվով ինֆորմացիա են փոխանցում:
- Շագանակագույն աչքերն իրականում են կապույտ են` շագանակագույն պիգմենտներով: Լազերի միջոցով հնարավոր է նույնիսկ շագանակագույն աչքերը վերածել կապույտի:
- Աչքերն ուղեղին ծանրաբեռնում են ավելի շատ աշխատանքով, քան մարմնի մյուս մասերը:
- Ամեն թարթիչն ապրում է մոտ 5 ամիս:
- Մոտ 10 հազար տարի առաջ բոլոր մարդիկ ունեին միայն շագանակագույն աչքեր, մինչ Սև ծովի տարածքում ապրող մարդկանցից մեկի մոտ մուտացիա եղավ, որից հետո էլ առաջացան կապույտ աչքերը:
- Ջոնի Դեպի ձախ աչքը չի տեսնում, իսկ աչքն էլ հեռատես է:
- Կապույտ աչքեր ունեցող սպիտակ կատուների 65-85 տոկոսը խուլ է: