
Փետրվարի 8-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բնակարաններից մեկից ոսկյա զարդեր են գողացել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Շալյանը, որը տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Արթիկ” քրեակատարողական հիմնարկություն: