ԱՆԵՐՁԱԳԻ ՀԱՆՐԱՀԱՇԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել է նաեւ Երեւանի Ավան համայնքում: Ընդ որում, թիվ 1 ընտրատարածքում նա շատ ավելի քիչ ձան է ստացել, քան 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածու, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Նշենք, որ Ս. Սարգսյանը թիվ 1 ընտրատարածքում ստացել էր մոտ 15 հազար, իսկ Ռոբերտ Սարգսյանը ժամանակին՝ մոտ 18 հազար ձայն: “Ժողովուրդ”-ի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Սարգսյանն ասաց. “Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն` գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում, նորմալ էե: Բայց նկատենք, որ թիվ 1 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 300 ձայն ավելի է ստացել, քան Ս. Սարգսյանը: Մեր հարցին, թե այսքանից հետո հնարավոր է՝ իր փեսան՝ Տարոն Մարգարյանը, առաջիկայում զրկվի Երեւանի քաղաքապետի պաշտոնից, Ռ. Սարգսյանը նշեց. “Ո՛չ”:




Լրահոս