Ապագա վարչապետի հարցը կքննարկվի ՌԴ-ո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիվանագիտական աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ մարտի առաջին տասնօրյակում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է հավաստի մեր տեղեկությունը: Ի պատասխան՝ Ս. Սարգսյանի մամուլի քարտուղարը փոխանցեց. “ՀՀ նախագահի այցերի մասին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում է”: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի վերընտրության առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց նրան, ու հավանաբար ՌԴ-ում կքննարկվի ՀՀ ապագա վարչապետի հարցը:




Լրահոս