
Ռուսաստանը կազմել է մեդիա ոլորտում ամենաազդեցիկ կանանց թոփ-100-յակի վարկանշային աղյուսակը: Մեդիա վարկանշի լավագույն հնգյակում հայտնվել են Риа Новости գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը, РЕН ТВ հեռուստաընկերության հաղորդավարուհի Մարիաննա Մաքսիմովսկայան, լրագրողուհի Քսենյա Սոբչակը, Доджь հեռուատաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Ռուսատանի ամենաազդեցիկ կանանց լավագույն տասնյակում են Ալլա Պուգաչովան, Դմիտրի Մեդվեդևի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան և դերասանուհի Չուլպան Խամատովան: