«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. տուժածը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 11.05-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին` Թաս կոչվող ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 03 SU 397 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 400մ), ինչից 1955 թ. ծնված Յ. Ա.-ը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 150 մ) պատգարակով դուրս են բերել Յ. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 300 մ) պատգարակով դուրս են բերել 1953 թ. ծնված Գ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




Լրահոս