Ռոբերտ Լևանդովսկին հերթական ռեկորդն է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի  հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում 2 գոլ է խփել «Մայնց»-ի դարպասը: Այս կերպ, նա Բունդեսլիգայում գոլերի քանակը հասցրել է 101-ի և սահմանել հերթական ռեկորդը:

Լեհաստանի հավաքականի առաջատարից 168 խաղ է պահանջվել 100 գոլի սահմանագիծը հատելու համար: Դա Բունդեսլիգայի լավագույն ցուցանիշն է լեգեոնակաների թվում:

Գերմանիայի առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականը շարունակում է մնալ պերուացի հարձակվող Կլաուդիո Պիզարոն, որը 387 խաղում խփել է 176 գոլ:

 




Լրահոս