Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեկնարկել է Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:

7 տարին մեկ անգամ անցկացվող արարողությանը մասնակցելու են եկել Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի նվիրապետական առոթների առաջնորդները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ:

Մայր Աթոռի Սուրբ Տրդատ Բաց Խորանում տեղադրված է Մյուռոնի արծաթյա կաթսան, որում գտնվում է ձիթենու անարատ յուղից, փշատենու բալասանից ու քառասուն խոտաբույսերից եփված պատրաստուկը, որը 40 օր շարունակ դրված է եղել Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին:




Լրահոս