![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/konte.jpg)
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հավաքական վերադարձնել «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիին:
Իտալացի մասնագետը վերջերս այդ կապակցությամբ զրուցել է միլանցիների գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հետ։ Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղերում իտալացիները կմրցեն ադրբեջանցիների և նորվեգացիների հետ։