ԵԱՀԿ-­ի Մինսկի խումբը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27­-ին Նյու Յորքում հայտարարել է, որ ԵԱՀԿ­-ի Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր եւ արդեն ձեռք բերված
որոշումների իրագործման գործընթացին, տեղեկացնում է «Արմենպրես»­ը:
«Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել է դիրքորոշումները համադրելու այս հնարավորությունը եւ համոզվելու, որ մենք կարող ենք ավելին անել ի լրումն արդեն ձեռնարկված քայլերի, որպեսզի առաջ շարժվենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,­ ասել է Լավրովը՝ բացելով ԵԱՀԿ­ի Մինսկի խմբի համանախագահներիմ հետ հանդիպումը:
«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այդ գործընթացին՝ խոսում ենք մենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, թե Ռուսաստանի ջանքերի մասին, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի
հետ մեր հարաբերությունները»,­ հավելել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ­ը:




Լրահոս