Եվրոպայի ապագան անհնար է առանց Ռուսաստանի. Իտալիայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենիցը, ով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար կիրակի օրը ժամանել էր Նյու Յորք, հայտարարել է, որ Եվրոպայի ապագան անհնար է առանց Ռուսաստանի:

«Մտածել Եվրոպայի ապագայի մասին առանց Ռուսաստանի ողբերգական սխալ կլիներ»,- Clinton Global Initiative ֆորումի ժամանակ հայտարարել է Ռենիցը:

Ընդ որում, Իտալիայի վարչապետի խոսքով՝ այսօր «Եվրոպայի համար իրական վտանգ ներկայացնում է ոչ թե ՌԴ-ն, այլ Հունգարիան, ով նոր պատ է կառուցում»:

Ռենիցը նաև հայտարարել է, որ համաձայն չէ հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսի հետ, ով Clinton Global Initiative-ի ընթացքում Եվրոպային փլուզում է կանխատեսել տարբեր ճգնաժամերի ճնշման տակ:




Լրահոս