
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նրան հստակ հայտնի է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության հարցում ԱՄՆ դերակատարության մասին:
«Միացյալ Նահանգներում մեր գործընկերները չեն թաքցնում, որ աջակցել են նրանց, ովքեր դեմ էին հանդես գալիս Յանուկովիչին»,- ասել է ՌԴ նախագահը ամերիկյան CBS և PBS հեռուստաալիքների:
Պարզաբանող հարցին, թե արդյոք նա կարծում է, որ ԱՄՆ կապված է Վիկտոր Յանուկովիչի տապալման հետ, երբ նա ստիպված է եղել փախուստի դիմել Ռուսաստան, Պուտինը ասել է.
«Ես այդ մասին հստակ գիտեմ»:
ՌԴ նախագահը պարզաբանել է, որ Ռուսաստանը «հազարավոր համատեղ կապեր ունի» Ուկրաինայում ապրող մարդկանց հետ: