«Ռուսաստանի տնտեսությունում վերակենդանացման նշաններ են նկատվում». Bank of America

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տնտեսությունում «վերակենդանացման նշաններ» են նկատվում: Այս մասին ասվում է ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of America-ի փորձագետների զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ տնտեսական անկումը, հնարավոր է, հասել է իր նվազագույնին այն բանից հետո, ինչ երկրորդ քառորդում ՀՆԱ-ն նվազել է 4,6%-ով:

Այժմ կապիտալի ներդրումների աճի դանդաղեցման հետ կապված իրավիճակը փոփոխվում է, իսկ ընկերությունների եկամուտներն աճում են: Սա կարող է նշանակել, որ շրջադարձային պահը գրանցվել է,  Bloomberg գործակալությունը մեջբերում է Մոսկվայում Bank of America-ի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկիին:

Կորպորացիաների ծախսերը կնպաստեն տնտեսական  վերակենդանացմանը և սա ավելի կարևոր է տնտեսության համար, քան սպառողների պահանջարկը, որը դեռևս չի աճում: Հնարավոր է, որ այս տարի ավելի ուշ մակրոտնտեսական ինդիկատորները կսկսեն բարելավվել, երբ կորպորացիաների եկամուտների աճը կհանգեցնի ներդրումների աճի, կարծում է Օսակովսկին:




Լրահոս