Տաթեվեր ճոպանուղին մարտի 4-ից 14-ը չի գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Տաթևեր” ճոպանուղին մարտի 4-ից 14-ը ընկած ժամակահատվածում ուղևորափոխադրումներ  չի իրականացնի: Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa  ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային և մեխանիկական  համակարգերի տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ: Այսպիսով,  ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն: Ճոպանուղու տնօրինությունը իր ներողամտությունն է հայցում այցելուներին պատճառած անհարմարության համար: 




Լրահոս