Մեժդուրեչենսկ քաղաքի բնակիչ, 18-ամյա ուսանողուհի Էլմիրա Աբդրազակովան արժանացել է “Միսս Ռուսաստան-2013” տիտղոսին: Մրցույթի հաղթողը ստացել է 1 մլն արժողությամբ թագն ու 100.000 դոլար դրամական պարգեւ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Անաստասիա Յազիկովան՝ Յարոսլավլից եւ Իրինա Տումանովան՝ Կալմիկիայից։ Նրանք հնարավորություն են ստացել կրթություն ստանալ աշխարհի ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում։




















































































