Սյունիքում քրեական գործ է հարուցվել գյուղապետի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծավ համայնքի ղեկավարների՝ Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, “Էներգացանցշին” ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Հանցագործության մասին ահազանգել է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը, որի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը՝ 1999-2008թթ., այնուհետև՝ 2012 թվականից մինչ օրս, իսկ Արարատ Մարտիրոսյանը՝ 2008-2012թթ. աշխատելով որպես Ծավ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ ,Էներգացանցշինե ԲԲ ընկերությունը ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցել է այդ նպատակով չհատկացված համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, միջոցներ չեն ձեռնարկել հողամասերի ինքնակամ զավթումը և շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև հողամասերի ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Ընկերության ծառայողներն իրենց լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ և առավելություններ ձեռք բերելու նպատակով, ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը, առանց համապատասխան թույլտվության և այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ առանց կառուցապատման իրավունքի ձեռքբերման, կառուցել են այդ նպատակով չհատկացվածև համայնքին և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում, ինչի հետևանքով նրանց իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը։
“Փաստինֆո”




Լրահոս