
ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել է լիովին բուժել ՄԻԱՎ-ով ծնված աղջկան: Բուժումը հաջողվել է` շնորհիվ սովորական դեղամիջոցային թերապիայի, որը նշանակել էին աղջկան հիվանդության զարգացման նախնական փուլում: Բուժումը սկսվել է երեխայի ծնվելուց 30 ժամ հետո եւ տեւել 18 ամիս: Թերապիան 10 ամիս ընդմիջելուց հետո` հերթական ստուգման ժամանակ, բժիշկները հայտնաբերել են, որ երեխան այլեւս ՄԻԱՎ վարակակիր չէ: Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն բուժման նման սխեմայի արդյունավետությունը, այն կարող է լայն տարածում ստանալ: