Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն երկու օր է՝ քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ երիտասարդների կողմից իրականացվող դասադուլի կազմակերպիչը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն է, որը Մաշտոցի պուրակի ակտիվ դերակատարներից էր: Ավելին, նշվում է, թե ակցիայի մասնակիցներն իրականում ուսանողության հետ որեւէ կապ չունեն, պարզապես վճարվում են Ա. Ղուկասյանի կողմից: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա. Ղուկասյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով. «Բնականաբար, նման տեղեկություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը: Նման վճարովի ակցիաների քաղտեխնոլոգիան սովորաբար կիրառում են իշխող ռեժիմները, դա իրենց գործելաոճն է: Իսկ ես այդ ակցիաների հետ որեւէ կապ չունեմ»:




Լրահոս