ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ֆլեշ» եւ «CPS» դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել: Մեր տեղեկություններով՝ նաեւ մի շարք մեքենաներ եւ վարորդներ է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու համար: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել: «Հիմնադրամից կատարված մուծումներն են մեքենաների համար, ուրիշ բան չկա այդտեղ: Մեր մարզային այցելություններն են, այդտեղ գաղտնի բան չկա»,-ասաց նա: Հավելենք, որ այսօր՝ ժամը 17:00-ին, «Ժառանգություն»-ը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում:




Լրահոս