ՄԱՍՆԻԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զորքը բե՛ր առաջ, Ախալքալաքի մեր ժողովրդին բե՛ր առաջ»,-երեկ ԵՊՀ-ի մոտ դասադուլի կոչ անող ուսանողներին «դիմագրավելու» եւ տարածքից հայհոյանքներով քշելու համար նման կարգադրություններ էր հնչեցնում ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ անդամ Գեւորգ Մելքոնյանը: Արդյո՞ք ջավախահայ պատգամավորներն են «հրահանգել զորքին» հավաքվել համալսարանի մոտ: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ վիրահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խուսափեց պատասխանել. «Ես տեղյակ չեմ կատարվածից, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել»: Իսկ մեկ այլ ջավախահայ պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, որը նաեւ դասավանդում է ԵՊՀ-ում, նշեց, թե չի կարելի տարանջատել ազգը հայաստանցիների ու ջավախահայերի: «Դասադուլ են անում, իրենց քաղաքացիական պարտքն է՝ անկախ նրանից՝ ես այդ մոտեցումն ընդունում եմ, թե ոչ… Ջավախքի ուսանողները հայ ուսանողներ են, որովհետեւ ջավախահայերն այս ժողովրդի մի մասնիկն են, առանձին կարգավիճակ ու ազգություն չեն»,-նշեց Թորոսյանը:




Լրահոս