Մինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը Նյու Յորքում փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությանը, խիստ մտահոգիչ են դառնում վերջին սահմանային հարձակումներն ադրբեջանական կողմից: Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանըքը:
«Սեպտեմբերին ադրբեջանական բանակը երկու հարձակում գործեց Հայաստանի դեմ, ինչը երեք քաղաքացիական անձի մահվան պատճառ դարձավ: Այս ամիս Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի
վերաբերյալ` անդրադառնալով մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում երկրի վատ վիճակին: Ես այս բոլոր հարցերը կբարձրացնեմ այս շաբաթ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ», – հայտնեց Թանըք: