YouTube-ը հոկտեմբերի վերջից վճարովի կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի YouTube տեսանյութային հոսթինգն արդեն 10 տարի է, ինչ աշխատում է որպես անվճար ռեսուրս, սակայն շուտով ամեն ինչ կփոխվի: Հոկտեմբեր ամսվա վերջից հոսթինգի ադմինիստրացիան պլանավորում է վճարովի հետևորդ ծառայություն մտցնել:

Տեսանյութերի սեփականատերերը էլեկտրոնային նամակներ են ստացել ռեսուրսի ադմինիստրացիայից: Հասցեատերերը պետք է իրենց համաձայնությունը տան կայքի աշխատանքի նոր պայմաններին, որոնք պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 22-ից:

Recode հրատարակչությունն, այնուամենայնիվ, նշում է, որ շուրջ մեկ տարի առաջ YouTube-ն արդեն հայտարարել էր վճարովի ծառայության մասին, սակայն դրա շահագործման ժամկետներն անընդհատ հետաձգվել են: Չի բացառվում, որ այդպես կլինի նաև այս անգամ, և վիդեհոսթինգն անվճար կլինի առնվազն մինչև տարեվերջ:




Լրահոս