ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դասադուլի մասնակից մի խումբ ուսանողներ երեկ հավաքվել էին Մաշտոցի պուրակում՝ օրվա վերջում քննարկելու իրենց հետագա անելիքները: Ուսանողներից ոմանք կարծիք էին հայտնում, թե չեն ցանկանում միանալ «Ժառանգություն» կուսակցության այսօրվա հանրահավաքին, որպեսզի իրենց դասադուլը չքաղաքականացվի: Մյուսներն էլ կարծում էին, որ ճիշտը միանալն է: Իսկ երբ նկատեցին, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները նկարահանում են իրենց քննարկումը, թույլ չտվեցին` պատճառաբանելով, թե սա իրենց անձնական քննարկումն է: Միայն անհասկանալի է, թե «գաղտնի քննարկումն» ինչու էր արվում հրապարակային՝ Մաշտոցի պուրակում:




Լրահոս