
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մեկնարկային 6 տուրից հետո 5 գոլ է խփել։
Այսպես՝ 30-ամյա հարձակվողը 2010/11թթ մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է արձանագրել։ Նշված մրցաշրջանում 6-րդ տուրից հետո հարձակվողի ակտիվում 3 գոլ է եղել։
Հիշեցնենք, որ 6 գոլերից 5-ը Ռոնալդուն խփել է 3-րդ տուրում կայացած «Էսպանյոլ»-ի հետ խաղում (6:0):