64-ամյա Ս. Մարտիրոսյանը եւ 40-ամյա Ն. Մովսեսյանը երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատապարտվեցին համապատասխանաբար 8 եւ 7 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ դատարանում 8 ամիս քննվող այս գործում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով՝ Ս. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Հ. Մուրադյանին ստիպել էր Թուրքիայի «Իշիկե» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, շուրջ չորս ամիս պահել շահագործման մեջ եւ նրանից ստացել մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7500 ԱՄՆ դոլար: Իսկ գյումրեցի Ն. Մովսեսյանն այս գործում ներգրավվել էր դայակությամբ զբաղվելու նպատակով Հ. Մուրադյանին Տրապիզոն քաղաք տանելու, բայց 2-րդ օրվանից մարմնավաճառի գործը հրամցնելու համար:
Գյումրի