Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. Ան Բրասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել: Այս  մասին ԵԽԽՎ աշնանային ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը:

«Այս պահին ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ, և այդ համատեքստում, բռնություններն անընդունելի են ու չեն կարող հարցի լուծում համարվել»,-­ ասել է Բրասերը:

Նա ընդգծել է, որ ոմանք իրենց հորդորում են չխառնվել բանակցային գործընթացին` հիշեցնելով, որ հակամարտող կողմերը ԵԽԽՎ անդամ պետություններ են: «Մենք պետք է հարցի լուծումը գտնենք երկխոսության միջոցով: Մենք ԵԽԽՎ դահլիճում տեսնում ենք երկու երկրների միջև առկա լարվածությունը, որը հարկավոր է թուլացնել, նվազագույնը` գտնել խնդրի կարգավորման ուղին, քանի որ այդ ամենի հետևանքով առաջին հերթին տուժում է տարածաշրջանի ժողովուրդը: Այդ մարդիկ ևս Եվրոպայի խորհրդի անդամ են, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,­ – նշել է Բրասերը:




Լրահոս