ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ անդրադարձել է Մերձավոր Արևելքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծողներին և ահաբեկչության տարածողներին:
«Քաղաքական, սոցիալական խնդիրներն այս տարածաշրջանում վաղուց են առաջացել և մարդիկ այստեղ վաղուց էին փոփոխություններ ցանկանում: Բայց ի՞նչ ստացվեց գործնականում: Ագրեսիվ միջամտությունը բերեց նրան, որ ռեֆորմի փոխարեն ավերածություններ եղան», – նշեց ՌԴ նախագահը իր ելույթում:
Իր խոսքը շարունակող Պուտինը հարցրեց. «Մեծ ցանկություն կա նրանց հարցնելու, դուք հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք»: