ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՆԱՁԿԱՆ ԶՈՀ
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի Մուրիվայի լողափում շնաձուկը հարձակվել է 47-ամյա տղամարդու վրա այն պահին, երբ վերջինս ափում լողալիս է եղել: Ճիչեր լսելով՝ ափային փրկարարական ծառայությունը օգնության է հասել եւ կրակել գիշատչին: Սակայն տուժածին չի հաջողվել փրկել: Նշենք, որ 7 մետր երկարություն ունեցող սպիտակ շնաձուկը մարդու համար ամենավտանգավոր կենդանատեսակն է:

ՉՍՏԱՑՎԱԾ ՓԱԽՈՒՍՏ
ИТАР-ТАСС-ը գրում է, որ Վենեսուելայի «Յարե» բանտի կալանավորներից մեկը թաքնվել է ճամպրուկում՝ ազատության մեջ հայտնվելու համար: Նրա հանցակցուհին դժվարությամբ փակել է ճամպրուկը եւ պատրաստվել դուրս գալ բանտից: Անվտանգության աշխատակիցը նկատել է, թե ինչպես է կինը դժվարությամբ քարշ տալիս ճամպրուկը: Պարզվել է, որ 22-ամյա աղջիկը 7 հազար բոլիվար է ստացել (ավելի քան 1000 դոլար) կալանավորին դուրս բերելու համար: Չկայացած փախուստի վերաբերյալ գործը փոխանցվել է դատախազություն:

ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ
«Ճապոնիայի Օսակա քաղաքի բնակչուհի Միսաո Օկավան, որը մարտի 5-ին կդառնա 115 տարեկան, պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց կին»,-գրում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն: Նրա 3 երեխաներից ողջ են միայն 2-ը: Նա ունի նաեւ 4 թոռ եւ 6 ծոռ: Նշենք, որ երկարակեցության ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանին, որը մահացել էր 1997թ. 123 տարեկանում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս