
Ռուս լրագրողը, ով գտնվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շենքում, հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ արդյոք վերջինս դրական է տրամադրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Սպիտակ Տան ղեկավարը, լսելով հարցը, ժպտացել է:
Դրանից հետո ոստիկանը, ով ուղեկցում էր ԱՄՆ նախագահի պատվիրակությանը, թղթակցից պահանջել է ներկայացնել անցագիրը և սպառանցել է զրկել հավատարմագրից:
Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ ղեկավարների հանդիպումը կկայանա ավելի ուշ՝ երկուշաբթի օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պուտինի ելույթից հետո: Սրանք վերջին երկու տարում նախագահների առաջին լիաչափ բանակցություններն են: