ՄԱԿ-ում ուկրաինական պատվիրակությունն իր դրոշն է պարզել Պուտինի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ ուկրաինական պատվիրակությունն իր դրոշն է պարզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առջև, գրում է Газета.ru-ն:

Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է ՄԱԿ-ում Կիևի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:

«Մեր պատվիրակությունը լքել է դահլիճը պարոն Պուտինի ելույթի ժամանակ: Նրա առջև ծածանվել է Ուկրաինայի դրոշը Իլովայսկից: Թող տեսնի»,-գրել է Սերգեևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ղեկավարությամբ, լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը:

Նշենք, որ իր ելույթի ժամանակ, անդրադառնալով ուկրաինական հարցին, Պուտինը հայտարարել էր, որ անհրաժեշտ է հաշվի առնել Դոնբասի բնակիչների շահերը:




Լրահոս