Պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, սակայն ոչ Ասադի. Ֆրանսուա Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Փարիզը սիրիական կոնֆլիկտի լուծման հարցով պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ, սակայն ոչ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

«Ռուսաստանն ու Իրանը հավաստիացնում են, որ առավել մեծ ներգրավվածություն են ակնկալում քաղաքական լուծման հարցում: Անհրաժեշտ է աշխատել այս երկրների հետ և հայտարարել նրանց, որ կոնֆլիկտի լուծումն ու անցումային շրջանը պետք է տեղի ունենան, սակայն առանց Բաշար Ասադի»,-հայտարարել է Օլանդը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Բաշար Ասադին բռնապետ է անվանել:




Լրահոս