ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ հիվանդություն է խոնդրոմալյացիան եւ ի՞նչ է իրենից ներկայացնում: Խնդրում եմ մանրամասնել, թե ընդհանրապես ինչպես է բուժվում տվյալ հիվանդությունը: Արդյո՞ք միայն վիրահատության միջամտությամբ է այն բուժվում, թե՞ կան բուժման նաեւ այլ տարբերակներ:

Ոսկեհատ Նալբանդյան (39 տարեկան, քարտուղարուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ուղղված գրության կապակցությամբ հայտնում ենք, որ խոնդրոմալյացիան կռճիկային հյուսվածքի փոփոխությունն է, որն առաջացնում է հյուսվածքի առաձգականության կորուստ ու փափկացում: Հատկապես տարածված է ծնկան հոդի խոնդրոմալյացիան: Հիվանդությունը բուժվում է կոնսերվատիվ եւ վիրաբուժական (արթրոսկոպիկ) մեթոդներով: Հիվանդության ախտորոշման եւ հետագա բուժման տակտիկան որոշելու նպատակով խորհուրդ է տրվում անձին ստանալ վնասվածքաբանի եզրակացությունը:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, հարցը ներկայացրած մեր ընթերցողն այն բավական հստակ է ձեւակերպում, բայց հիվանդության ախտանշանները պատկերացնելու նպատակով ցանկալի կլիներ՝ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաեւ հավելեր, թե նման հիվանդության առկայության դեպքում մարդու օրգանիզմն ինչ վերափոխումների է ենթարկվում:




Լրահոս