
Armlur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած «յուրահատուկ» օրինագիծը: Նախարարն առաջարկում է փոփոխություն կատարել «Տոհմային անասնաբուծության մասին»:
Ըստ այդմ, առաջարկվում է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել իրենց գուրծունեության կամավոր հավաստագրման կարգ: Ենթադրվում է, որ այս նախագիծը նպաստելու է տոհմային անասնաբուծության զարգացմանը եւ խթանելու է սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծմանը եւ տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը:
Մի խոսքով, Սերգո Կարապետյանն այժմ էլ որոշել է անասնապահությանն անդրադառնալ, իսկ թե ինչ կստացվի ցույց կտա ժամանակը: